Միչիգանի Օաք Փարկ քաղաքում այս տարի արգելել են Հելոուինին ծաղրածուի կերպարով հանդես գալ՝ տեղեկացնում է Americaru-ն։

Այսինքն, Դեթրոյթի արվարձանում Հելոուինին կարելի է ինչ կերպարով ասես հանդես գալ՝ ուրվականի, զոմբիի, գոբլինի, վամպիրի եւ ցանկացած այլ «հերոսի», բայց՝ ոչ ծաղրածուի։ Քաղաքային իշխանություններն արգելել են ծաղրածուի հագուստը, որովհետեւ այն «շատ սարսափելի է»։

Ավանդաբար քաղաքի կենտրոնում անցկացվում է Boo Bash տոնը, որի ընթացքում բոլորին հրավիրում են «սիդր եւ փքաբլիթ վայելելու», սակայն ոչ ծաղրածուի հագուստով եւ դիմակով, քանի որ փոքր երեխաները շատ են վախենում՝ հատկապես այդ թեմայով ֆիլմերից հետո։