Հաջորդ շաբաթ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին զորավարժություններ կանցկացնի, ինչը Սեուլին եւ Վաշինգթոնին ստիպել է կասեցնել համատեղ զորավարժությունները միջուկային բանակցությունները խրախուսելու համատեղ: Այս մասին հաղորդում է Reuters- ը:
Նախորդ շաբաթ դաշնակիցները պայմանավորվել էին դեկտեմբերին նախատեսվող հակաօդային պաշտպանության Vigilant Ace զորավարժությունների կասեցման մասին: Այս քայլը նպատակ ուներ հնարավորություններ տալ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցություններին շարունակության համար, հայտարարել է Պենտագոնը:
Հարավային Կորեան զորավարժությունները որոշել է անցկացնել զինված ուժերում պաշտպանունակության պահպանման եւ համախմբվածության ամրապնդման համար, հայտնել է Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեն (JCS):
«Զորավարժությունների նպատակը պաշտպանության հավասարակշռված դիրքը պահելն ու գործնական ազդեցությունները բարելավելն է», - ասվում է JCS-ի հայտարարության մեջ:
Հաջորդ շաբաթ Վաշինգթնում կհանդիպեն Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նախարարները անվտանգության հարցերով ամենամյա խորհրդատվություների համար, որտեղ սպասվում է, որ նրանք պաշտոնապես կհայտարարեն հակաօդային պաշտպանության Vigilant Ace զորավարժությունների կասեցման մասին:
Հյուսիսային եւ Հարավային Կորեայի ռազմական գեներալներն այսօր Փանմունջոմ սահմանամերձ գյուղում՝ ապառազմականացված գոտում, բանակցություններ կանցկացնեն: Երկու կողմերը, հավանաբար, կքննարկեն համատեղ ռազմական հանձնաժողովը վերականգնելու հարցը՝ անցած ամիս Փհենյանի գագաթաժողովում ձեռք բերված ռազմական համաձայնագրի համաձայն:
Համաձայնագիրը ներառում է սահմանի երկայնքով «բոլոր թշնամական գործողությունների» դադարեցում, այդ թվում, ռազմական զորավարժություններ, թռիչքներից զերծ գոտի եւ պահակազորի դիրքերի, զենքի եւ ցամաքային ականների աստիճանական դուրսբերում:




























