Google ընկերությունը հայտնել է, որ վերջին երկու տարում 48 մարդու է աշխատանքից ազատել, այդ թվում՝ 13 ավագ մենեջերների, որոնք մեղադրվել են սեռական բռնության մեջ, փոխանցում է BBC–ն։
Աշխատակիցներին ուղղված նամակում ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչային հայտնել է, որ Google–ը խստացնում է վերաբերմունքը իր աշխատակիցների ոչ պատշաճ վարքի նկատմամբ։
Նամակում ասված է, որ Google–ը ամենայն լրջությամբ է վերաբերում աշխատավայրում իր աշխատակիցների անվտանգությանը
«Մենք ցանկանում ենք ձեզ հավաստիացնել, որ ստուգում ենք սեռական ոտնձգության կամ ոչ պատշաճ վարքի մասին յուրաքանչյուր բողոք, քննում ենք դրանք եւ քայլեր ձեռնարկում»,–ասված է Google–ի ղեկավարի նամակում:
Նամակը New York Times–ի այն հոդվածի պատասխանն է, որում նշվում էր, որ Android օպերացիոն համակարգի հեղինակ Էնդի Ռուբինը 90 մլն դոլար հրաժարագին է ստացել, չնայած այն հանգամանքին, որ նրա հասցեին ոչ պատշաճ պահվածքի մեղադրանք է առաջադրվել։




























