Երկու փոքր ութնոտնուկ են հայտնաբերել Հավայիի ափերին լողացող թափոնի մեջ։ Նրանց նկատել են ծովային կենսաբանները՝ ուսումնասիրելով կորալյան խութերը, գրում է «Մոյա պլանետան»՝ վկայակոչելով Fox News–ը։
Նրանց տեղափոխել են ջրով տարայի մեջ, ապա բաց են թողել պաշտպանված եւ անվտանգ տեղ։
Գիտնականները ենթադրում են, որ նրանք մեծ կապույտ ութնոտնուկի ձագեր են եղել, որոնք հասուն տարիքում 4 կիլոգրամ քաշի ու 1 մետր երկարության են հասնում։




























