Միացյալ Նահանգներից գիտնականները բացատրել են, թե ինչի վրա է հիմնված «Տետրիս» խաղի բարձր ձգողականությունը։ Աճող բարդությամբ խաղերը խաղացողին հասցնում են «հոսքային վիճակի», փոխանցում է Planet-today–ը։
Հոսքային վիճակի տակ հասկացվում է հոգեկան մի վիճակ, որի ժամանակ մարդը ամբողջությամբ կենտրոնացած է իր զբաղմունքի վրա եւ փաստացի դադարում է արձագանքել արտաքին գործոններին։
«Հենց հոսքային վիճակն է ստիպում մարդկանց հսկայական ժամանակ ծախսել ադիկտիվ խաղերի վրա»,–նշել են Քալիֆորնիայի համալսարնաի աշխատակիցները։
Հոսքային վիճակը գիտնականների խոսքով՝ կարող է որոշակի օգուտներ բերել, այն, մասնավորապես, օգնում է հաղթահարել տագնապային խանգարումները։




























