Ամերիկյան Վալդոստա քաղաքում պատի մեջ մարդկային հազարավոր ատամներ են գտել՝ տեղեկացնում է Valdosta Daily Times-ը։

Դրանք հայտնաբերել են քաղաքի կենտրոնում հին շենքերի վերանորոգում իրականացնող վարպետները։ Սա Ջորջիա նահանգում պատի մեջ ատամներ գտնելու երրորդ դեպքն է։

Հնագետ Հարի Էվանսը կարծում է, որ դրանք թաքցրել են ատամնաբույժները, ովքեր XX դարի սկզբում աշխատել են այդ շենքում։