Հարավաֆրիկյան Հանրապետությունից ուսանողներն աճեցրել են աշխարհում առաջին բիոաղյուսը, որի համար հումք են հանդիսացել ավազն ու մարդու մեզը։
Աղյուսի պատրաստման ձեւը դժվար թե շատ նվազեցնի դրա գինը, սակայն թույլ կտա կարգավորել ամրությունը։ Բիոաղյուսն արտադրել կարելի է սենյակային պայմաններում, ինչը անվտանգ է շրջակա միջավայրի համար։ Մինչդեռ սովորական աղյուսներն այրում են 1400 աստիճանում, որի հետեւանքով CO2 է արտանետվում։
Գիտնականներն ասել են, որ բիոաղյուսի ձեւավորումը նման է ծովային մանր կենդանիների խեցու առաջացմանը։
Մեզը հավաքել են համալսարանում՝ ժամանակակից հատուկ տարաների մեջ։ Այնուհետեւ «ուրեազա» հատուկ ֆերմենտն առաջացնող բակտերիաները խառնել են ավազի հետ։ Քիմիական բարդ ռեակցիայի հետեւանքով առաջացել է կալցիումի կարբոնատ, որը թույլ է տալիս ավազը ամրացնել՝ ցանկացած ձեւ տալով դրան։




























