Ամերիկացի զինվորականները հաջողությամբ փորձարկել են միջին հեռահարության հրթիռների որսման համակարգը, հայտնում է Stars and Stripes պորտալը:

Համակարգը մշակվում է Ճապոնիայի հետ: Փորձարկումների ժամանակ թեստային հրթիռը խոցվել է ՀՀՊ Aegis համակարգի SM-3 Block IIA դասի հրթիռով:

Թեստերն անցկացվել են Հավայան կղզիների ափին՝ ԱՄՆ ՌԾՈՒ John Finn ավիակրի մասնակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ ԳԱ-ն մերժել էր քննարկել ՄՓՀՀՊ վերաբերյալ ռուսական բանաձեւի նախագիծը: