Իսրայելի ՌՕՈՒ-ն Գազայի հատվածում վերականգնել է հարվածներն՝ ի պատասխան հրթիռակոծության, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայության համապատասխան հայտարարությունը:

«Մեր կործանիչները ամբողջ Գազայի հատվածում գրոհել են ահաբեկչական թիրախների վրա»,- նշված է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել վերջին 12 ժամում Իսրայելի վրա «տասնյակ հրթիռներ» արձակելու հետո:

Հիշեցնենք, որ RT գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածում Իսրայելի օդանավերն ու ուղղաթիռները ի պատասխան հրթիռակոծության գրոհել են 80 թիրախների վրա: