Twitter-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո սոցցանցի հայտնի օգտատերերի բաժանորդների թվի նվազեցումը բացատրել է կեղծ էջերի հեռացմամբ, հաղորդում է Hill թերթը:
Ուրբաթ Թրամփը սոցցանցին մեղադրել էր, որ այն ջնջել է իր բաժանորդներից: Նրա խոսքով, սոցցանցում իր բաժանորդների թիվն այնքան են նվազեցրել, որ դա ակնհայտ է դարձել բոլորի համար: Twitter-ում Թրամփի էջի տվյալներով բաժանորդների թիվը գերազանցում է 55.3 մլն-ն, իսկ նախագահն անձամբ բաժանորդագրված է 46 էջի:
«Մենք նպատակն է այնպես անել, որ ծառայությունը ճիշտ աշխատի, դա ենթադրում է կեղծ էջերի հեռացում չարամիտ վարքի դեպքերի կանխարգելման համար»,- նշել է ընկերությունը:
«Բազմաթիվ հայտնի էջերում բաժանորդների թվի նվազեցում է նկատվել, բայց արդյունքում ավելի մեծ է համոզվածությունը, որ այն բաժանորդները, որոնք այժմ կան, իրական մարդիկ են», — հավելել են Twitter-ում:



























