Xiaomi հայտնի բջջային հեռախոսների ապրանքանիշի շնորհիվ  լուսանկարչության սիրահարները կկարողանան մեծ գումար վաստակել: Չինական ընկերությունը հայտարարել է լուսանկարների մրցույթի մեկնարկի մասին, որի հինգ հաղթողներն իրար միջեւ կկիսեն 50 հազար ԱՄՆ դոլար, հաղորդում է Planet Today-ը:

Մրցույթի կազմակերպիչները հաղորդել են, որ մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով Xiaomi-ի արտադրած սմարթֆոններով լուսանկար կներկայացնի: Մասնակիցներից պահանջվում է լուսանկարը հրապարակել ընկերության կայքում եւ առնվազն երեք հավանում ստանալ:

Վերջին կետը կարեւոր է մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար: Հենց այստեղ էլ կորոշվի 50 հազար դոլարի ճակատագիրը: Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ սահմանափակվել մեկ լուսանկարով: Կարելի է միանգամից մի քանի լուսանկար ներկայացնել, որոնք առավել հարմար եք համարում:

Մրցույթի համար հայտերը կընդունվեն մինչեւ նոյեմբերի 23-ը, որից հետո ընկերությունը կսկսի իրենց ուղարկված նկարներից լավագույններն ընտրել: Նշվում է նաեւ, որ կլինի 4 անվանակարգ, որոնցում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները կարժանանան գումարային մրցանակին: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հայտերի ընդունումից երկու շաբաթ անց: