Միացյալ Նահանգներում Powerball վիճակախաղը շուրջ 750 մլն դոլարի չափով ջեքփոթ է խաղարկում, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով The Associated Press-ն։
Գործակալության տվյալներով՝ շահող երկու տոմսերը վաճառվել են Այովայում եւ Նյու Յորքում։
Շահող թվերն են՝ 8, 12, 13, 19 եւ 27, նաեւ Powerball 4-ը։
Նշենք, որ սա մեծությամբ չորրորդ ջեքփոթն է երկրի ամբողջ պատմության ընթացքում։



























