ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բռնցքամարտի մենամարտ անցկացներ, ապա իրեն չափազանց դաժան կհամարեին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես հրաշալի հանդիպում են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք խոսել ենք ամեն ինչի մասին»,-ասել է Թրամփը Իլինոյսում ելույթի ժամանակ՝ մեկնաբանելով Հելսինկիում գագաթնաժողովը։
Միաժամանակ, նա նկատել է, որ ոմանք իրեն քննադատում են այն բանի համար, որ ինքը չափազանց «սիրալիր» է ՌԴ առաջնորդի հանդեպ․ «Եթե ես գնայի եւ մենամարտ սկսեի, նրանք կասեին․ «Նա շատ դաժան է, դա սարսափելի է»»,-հավելել է Թրամփը։
Միակ երկկողմ բանակցությունները Պուտինի եւ Թրամփի միջեւ տեղի են ունեցել հուլիսին Հելսինկիում: Մինչ այդ, նրանք հանդիպել էին միջազգային համաժողովներում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին Համբուրգում 2017 թվականի հուլիսին եւ ԱԽՏԽ-ի գագաթնաժողովին Դանանգում նույն տարվա նոյեմբերին։
Երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 11-ին Փարիզում:




























