2016թ․ սկսած՝ 1200 երեխա եւ դեռահաս Գերմանիայից կամավոր Աֆղանստան է վերադարձել՝ տեղեկացնում է Funke Mediengruppe-ը։
Ըստ տվյալների՝ վերադարձածների մոտ կեսի տարիքը չի անցնում 12-ից, 100 անչափահասներ հայրենիք է վերադարձել առանց մեծահասակների ուղեկցության։ Միաժամանակ, վերջին ժամանակներս հայրենիք վերադարձող անչափահաս աֆղանցիների թիվը նվազում է։
Այսպես, 2018թ․ հունվար-հունիս ամիսներին Գերմանիայի աջակցությամբ Աֆղանստան է վերադարձել 36 դեռահաս։
Պատգամավոր Ուլլա Յերպկեն հայտնել է, որ իրականում այն, ինչ անվանում են «կամավոր վերադարձի որոշում», կատարվում է վտարման սպառնալիքի ներքո։
Save the Children իրավապահ կազմակերպությունը պաշտպանում է անչափահասներին, որպեսզի նրանց բռնի ուժով չվերադարձնեն Աֆղանստան, որի տարածքի մի մասը իսլամիստ ծայրահեղականներն են վերահսկում։ Իրավապահները նշում են, որ երերխաներին կարող են ստիպել մասնակցել մարտական գործողություններին եւ զրկել կրթություն ստանալու իրավունքից։




























