Չինական Սիչուան քաղաքի իշխանություններն արգելել են գազանանոցների եւ արգելոցների աշխատակիցներին թույլ տալ այցելուներին լուսանկարվել պանդաների հետ եւ կերակրել նրանց՝ տեղեկացնում է RT-ն։

Փորձագետների կարծիքով՝ անհետացման եզրին գտնվող պանդաներին կարող են անցնել մարդկանց հիվանդությունները։

Սրա հետ կապված՝ Անտառային տնտեսության վարչության որոշման համաձայն, իշխանություններն արգելել են նման հաստատություններում ցանկացած կոմերցիոն միջոցառումը։