Մեքսիկայի քաղաքացիները դեմ են արտահայտվել մայրաքաղաքի մոտակայքում նոր օդանավակայանի կառուցմանը, որի նախագիծն իրականացվում է արդեն 2015 թվականից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ձայների հաշվարկման արդյունքների համաձայն, հարցվածների միայն 29 տոկոսն է կողմ արտահայտվել այս նախագծին, 71-ը` դեմ: Միեւնույն ժամանակ, ընտրողների ընդհանուր թիվը փոքր է եղել`130 միլիոն բնակչության դեպքում 1.1 միլիոնից ավելի քիչ:

«Օդանավակայանի նախագծի օգտին կողմ է քվեարկել 310 հազար մարդ, դեմ՝ 747 հազար», - ուղիղ եթերում ասել է Rosenblueth հիմնադրամի ղեկավար, հանրաքվեի կազմակերպիչ Էնրիկե Կալդերոն Ալսատին:

Քաղաքացիների հարցումն անցկացվել է երկրի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախաձեռնությամբ, որը պաշտոնավարելու է դեկտեմբերի 1-ից: Նա կարծում է, որ իրականացվող ծրագիրը չափազանց թանկ է, եւ բյուջեն միջոցներ չունի այն շարունակելու համար:

Տեսկոկոյում նոր օդանավակայանի նախագիծը մշակվել է հայտնի բրիտանացի ճարտարապետ  Նորման Ֆոստերի եւ մեքսիկացի ֆերնանդո Ռոմերոյի ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Կառլոս Սլիմի փեսայի կողմից:

Այն պետք է դառնա նախորդ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի խոշորագույն ենթակառուցվածքային նախագիծը: