Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի զարմուհի Այակոն երկուշաբթի ամուսնացել է Nippon Yusen խոշոր տրանսպորտային ընկերության աշխատակից Կեյ Մորիյի հետ: Արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Արարողությունն անցել է Տոկիոյի սինտոիստական Մեյձին վանքում մոտ 30 մարդու մասնկացությամբ՝ ընկերների եւ հարազատների: Հարսանիքն անցկացվել է վաղ միջնադարի եւ ժամանակակից ավանդույթներով: Նորապսակներն ընդ որում արեւմտյան ձեւով փոխանակվել են ամուսնական մատանիներով:

28-ամյա արքայադուստրը կրել է Խեյան դարաշրջանի (794-1185 թվականներ)  ուռուցիկ դիպակից կիմանո, սանրվածքը նույնպես համապատասխանել է այն ժամանակների նորաձեւությանը:

Իր 32-ամյա ընտրյալը կրել է եվրոպական հագուստ:

Արքադուստր Այակոն ամուսնությունից հետո կորցնում է կայսերական ընտանիքի կարգավիճակը, սակայն կկատարի որոշ նախկին գործառույթներ, օրինակ երկու հասարակական կազմակերպությունների ղեկավարը կմնա: Նա ավարտել է Ձսայի միջազգային համալսարանը եւ այժմ որպես հետազոտող է աշխատում: Նրա ամուսինն ավարտել է Կեյո համալսարանը: