Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է մինչեւ 2021 թվականը կատարել Գերմանիայի կանցլերի պարտականությունները՝ իր ողջ պաշտոնավարման շրջանի ընթացքում: Այդ մասին, ճեպազրույցին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բունդեսթագի վերջին ընտրություններից առաջ կանցլերը հայտարարում էր, որ մտադիր է ողջ օրենսդրական ժամկետում աշխատել, հետո բազմիցս հրապարակավ կրկնել է այդ մասին: Ահա այն ամենը, ինչ ես կարող եմ ասել այս հարցի վերաբերյալ», - ասել է Զայբերտը:
Ավելի վաղ, BILD տաբլոիդը ՔԴՄ-ի աղբյուրներին վկայակոչելով հայտնել էր, որ Մերկելը պատրաստ է հրաժարվել կուսակցության նախագահությունից: Միեւնույն ժամանակ, ըստ տաբլոիդի աղբյուրների, նա մտադիր է պահպանել Գերմանիայի կանցլերի պաշտոնը:
BILD-ի համաձայն, Մերկելի որոշումը կապված է Հեսեն դաշնային երկրի ընտրություններում ՔԴՄ-ի կողմից ձայների դրամատիկ կորստի հետ: Նախնական տվյալներով, Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը Հեսենի ընտրություններում ստացել է 27 տոկոս ձայն, ՔՍՄ-ն՝ 19,8 տոկոս ձայն, «Կանաչները»՝ 19,8, եւ Գերմանիայի համար այլընտրանքը՝ 13.1 , «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» `7.5, «ձախերը»` 6.3 տոկոս ձայն:




























