Չեխոսլովակիայի հատուկ ծառայությունները ավելի քան 10 տարի (1970-ականների վերջից մինչեւ 1980-ականների վերջը) լրտեսել են ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բրիտանական The Guardian թերթը, որը նյութի շուրջ աշխատել է չեխական Respekt ամսագրի հետ։
Հիմնվելով Չեխոսլովակիայի պետական անվտանգության ծառայությունների (StB) արխիվային փաստաթղթերի, ինչպես նաեւ նախկին աշխատակիցների խոսքերի վրա՝ պարբերականը գրում է, որ չեխոսլովակյան հետախուզությունը ցանկացել է օգտագործել Թրամփի մոտիկությունը, որն արդեն այդ տարիներին զբաղվում էր քաղաքականությամբ ԱՄՆ իշխանության վերին էշելոններում։
Պարբերականը նշում է, որ StB–ն ստացված տեղեկությամբ կարող է կիսված լինել ԽՍՀՄ ՊԱԿ–ի հետ։ Սակայն հավաստի տեղեկություն չկա, թե ինչքանով են երկու կառույցները համակարգել իերնց գործողություններն այդ հետախուզական գործողության շրջանակներում։ StB–ի շատ փաստաթղթեր ոչնչացվել են Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի տապալումից հետո։
Նշվում է, որ չեխոսլովակյան հետախուզությունը հետաքրքրվել է Թրամփով 1977 թվականին, այն բանից հետո, երբ նա ամուսնացել է չեխական Զլին քաղաքում ծնված ֆոտոմոդել Իվանե Զելնիչկովայի հետ։ StB տեղեկատուներից մեկը նորապսակ տիկին Թրամփի հայրը՝ Միլոշ Զելնիչեկն էր։ Նա կանոնավոր հայտնել է իր կուրատորներին փեսայի հաջողությունների, ընտանեկան կյանքի ու քաղաքական հավակնությունների մասին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։




























