Բելգիայում քննությունը պարզում է ենթադրաբար մի քանի միլիարդ եվրոյի ճակատագիրը, որոնք անհետացել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին պատկանած հաշիվներից, մամուլում կասկածներ են հնչում, որ փողերը կարող էին օգտագործվել Լիբիայում տարբեր խմբավորումների ֆինանսավորման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով RTBF հեռուստաընկերությանը։
2011 թվականին Քադաֆիի մահվանից հետո ՄԱԿ ԱԽ–ն սառեցրել է լիբիական ակտիվները։ Բելգիայում այս միջոցները սառեցվել էին 4 բանկերում։ Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, այդ ակտիվների տոկոսներն ու դիվիդենտները սառեցված չեն եղել։
RTBF–ի տեղեկությամբ՝ սկսած 2012 թվականից հաշիվներից հանվել է 5 միլիարդ եվրո եւ ոչ ոք հստակ չգիտի, թե ուր են դրանք գնացել։
RTBF–ը վկայակոչում է դոսյեին մոտ անանուն աղբյուրին, որը պնդում է, որ խոսքը կարող է 7 տարի շարունակ քաղաքացիական պատերազմի պոտենցիալ ֆինանսավորման մասին լինել, որը խոշոր միգրացիոն ճգնաժամի է հանգեցրել։




























