Հարավային Աֆրիկայի Հանրապետության անվտանգության ծառայությունները մեղադրվում են երկրի ՆԳ նախարարի հեռախոսը «կոտրելու» եւ այնտեղից ինտիմ տեսանյութ գողանալու մեջ, հաղորդում է BBC-ն:
Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել է 13 վայրկյան տեւողությամբ տեսանյութ, որտեղ Ներքին գործերի նախարար Մալուսի Գիգաբին ձեռնաշարժությամբ է զբաղվում:
Նրա ներկայացուցիչը մեղադրել է անվտանգության ծառայություններին՝ նախարարի հեռախոսից տեսանյութը գողանալու մեջ: Նրա խոսքով, նախարարին փորձել են շանտաժի ենթարկել այդ տեսանյութով եւ պահանջել են ավելի քան 600 հազար դոլար:
Նա ընդգծել է, որ Պետական անվտանգության գործակալությունն է կանգնած այդ գողության հետեւում:


























