Լոնդոնի համար «խնայողության ռեժիմը» կվերջանա Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Այս մասին Համայնքների պալատում, ներկայացնելով բյուջեի նախագիծը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը։ Նրա խոսքերով՝ Միացյալ Թագավորությունը գտնվում է «պատմության կրկնվող փուլում»՝ տեղեկացնում է DW-ն։

Համոնդը հատուկ առանձնացրել է առողջապահության եւ պաշտպանության պետական ոլորտ դրամական ներհոսքերը, ինչը նախատեսվում է այս նախագծով։ Ստորին պալատում բյուջեի հարցով պատգամավորների քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 1-ին։