Սպիտան տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին նրան հրավիրել էին որպես գլխավոր հյուր, հայտնում է NDTV-ն:
Սպիտակ տունը նախագահի հրաժարվելը պատճառաբանել է լարված ժամանակացույցով:
«Նախագահը մեծ հույս ունի վարչապետ Մոդիի հետ կրկին հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:
Նշվում է, որ չնայած մեժմանը, Թրամփը նախկինի պես երկրների միջեւ ռազմավարական գործընկերության խորացման կողմնակիցն է:




























