Մոտ 200 զբոսաշրջիկ շաբաթ օրը ձյան պատճառով չեն կարողանում լքել լեռնային հանգստավայրը իտալական Ալպերում, հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Բոլցանո նահանգի լեռնային փրկրարարական ծառայությանը։

«Այնտեղ 180 մարդ է գտնվում, նրանց թվում՝ զբոաշրջիկներ եւ հյուրանոցի անձնակազմը։ Շտապ օգնություն ցուցաբերելու մասին հաղորդագրություն չի ստացվել, կարծում եմ այն չի պահանջվի։ Մարդիկ հյուրանոցներում են գտնվում եւ ապահովված են այն ամենով, ինչ անհրաժեշտ է»,–ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այժմ տեղի իշխանությունները որոշում են կայացնում այն մասին, թե ինչպես կարելի է արգելաբացել հանգստավայրեր տանող երեք ճանապարհները։

Ձնածածկույթի հաստությունը Ստելվիո շրջանում գերազանցել է մեկ մետրը։ Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները հյուրանոցներում մնացած անձինք հանգստություն են պահպանում եւ ուրախ են երկարաձգված հանգստի առնչությամբ։