Mini Cooper մրցարշավային ավտոմեքենան, որով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում է «Ամուլ Խազար 2018» մրցարշավին, վերջինս ձեռք է բերել 520 հազար եվրոյով։ Թուրքմենստանի պետական բորսայի տվյալները ուշադրության է արժանացրել «Խրոնիկա Թուրքմենիստանա»–ն։
Տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել հունիսի 7-ին։ Այս մեքենայով հանրապետության ղեկավարի մարզումները ցուցադրվել են պետական հեռուստատեսությամբ՝ գնումից մեկ ամիս անց։
Միաժամանակ, հունիսի 19-ին՝ Mini Cooper–ի գնումից 12 օր անց լրատվամիջոցների տվյալներով նախագահը սեփական ձեռքերով վերասարքավորել եւ իր գծագրերի հիման վրա կրկին հավաքել է բարձր արագությամբ սպորտային ամենագնաց։




























