Մոնղոլիայում իշխանությունները արգելել են դպրոցներում Հելոուինին տոնել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Նրանք վախենում են, որ երկրի արագ տնտեսական զարգացումը կհանգեցնի արեւմտյան մշակույթի փոխառությանը եւ տեղական բուդդայական ավանդույթի այլասերմանը:

Երկրի բոլոր ուսումնական հաստատություններ ուղարկված դիրեկտիվում նշվում է ծնողների բողոքի մասին, որ տոների ժամանակ երեխաները նրանց խնդրում են զգեստներ պատրաստել եւ գումարներ են հավաքում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հելոուինը Մոնղոլիայում պաշտոնական տոն չէ, ուստի դպրոցները չպետք է որեւէ միջոցառում կազմակերպեն:

Գործակալությունը նշում է, որ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում վերջին տարիներին Բոլոր սրբերի օրը դարձել է հայտնի իրադարձություն:

«Մենք անգլիական թեքումով մասնագիտացված դպրոց ենք, դրա համար Հելոուին ենք նշում», — ասել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի սոցիալական աշխատողը:

Նա նշել է, որ որոշ երեխաներ մտնում են դերի մեջ եւ տոնը կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

Մոնղոլական կառավարությունը ակտիվորեն փորձում է արդիականացնել տնտեսությունը եւ ներգրավել օտարերկրյա ներդրումներ այն ժամանակվանից, երբ 1990 թվականին երկիրը դադարեց կոմունիստական լինել: Այս կապակցությամբ մտավախություններ եղան, որ ավանդական բուդդայական եւ քոչվորական մշակույթը կարող է երկրորդ պլան մղվել: