Չինական Խայնան մարզում մեկնարկել է ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի, մեկ ուղի-2018» համաժողովը, որը համատեղ կազմակերպել են «Ժենմին ժիբաո» թերթի խմբագրությունը, ՉԿԿ կոմիտեն եւ Խայնանի կառավարությունը։

Միջոցառմանը մասնակցում են 90 երկրների եւ միջազգային կազմակերպությունների, 205 ԶԼՄ-ների եւ այլ կառույցների 250 ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակը ԶԼՄ-ների միջեւ փոխգործակցության ծրագրի քննարկումն է, ինչպես նաեւ՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հեռանկարների շուրջ մտքերի փոխանակումը։

Հիմնական համաժողովից բացի, միաժամանակ կանցկացվեն «Մեկ գոտի, մեկ ուղի-2018»-ի շրջանակներում համագործակցության մասին նիստեր։