2014 թվականից սկսած՝ ամեն տարի հոկտեմբերի 31-ին նշվում է Քաղաքների միջազգային օրը։ Այդ որոշումը կայացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձեւով եւ նպատակ ունի միջազգային լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրել համաշխարհային ուրբանիզացիայի խնդիրների վրա։

Բանաձեւում նաեւ ասվում է, որ անհրաժեշտ է բոլոր երկրների համագործակցությունը՝ այս գործընթացի հետ կապված հնարավորությունների օգտագործման եւ խնդիրների լուծման համար, որպեսզի ապահովվի ամբողջ աշխարհի քաղաքների կայուն զարգացումը։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2050 թվականին մոլորակի բնակչության ավելի քան 60 տոկոսը քաղաքներում կապրի։ 1800 թվականին այդ թիվը 2 տոկոս էր կազմում, իսկ 1950 թվականին՝ 30 տոկոս։ Ամեն օր աշխարհի քաղաքների բնակչությունն ավելանում է 180 000-ով։