ԳԴՀ ՊՆ-ն խոստովանել է երկրի բանակում տհաճ իրավիճակի մասին, թեեւ նրանք նոր տանկեր, ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ ունեն։ Բունդեսվերին 2017թ․ մատակարարված խոշոր տեխնիկայի 97 միավորից միայն 38-ն է պիտանի՝ տեղեկացնում է dpa-ն։

Այս տվյալները նշանակում են, որ Բունդսվերում պիտանի է խոշոր տեխնիկայի միայն 39 տոկոսը, թեեւ հայտարարվել էր 70-ի մասին։ Առավել անհանգստություն է առաջացնում А400 տրանսպորտային ինքնաթիռների եւ Puma հետեւակային մեքենաների հետ կապված իրավիճակը։ Մատակարարվող տեխնիկայի վիճակը շարունակում է անհանգստացնել՝ փոխանցում է DW-ն։

Նմանատիպ է նաեւ Tiger ուղղաթիռների հետ կապված իրավիճակը։ Դրանց 7-ից 5-ը պիտանի չեն։ Չորս Eurofighter կործանիչներից մարտունակ է միայն մեկը։

2018թ․ փետրվարին կատարված ստուգումների արդյունքներով կարելի է ասել, որ Գերմանիայի բանակի տեխնիկայի միայն կեսից մի փոքր ավելին է պիտանի մարտական գործողությունների համար։