Հայաստանի կառավարությունը սուբյեկտիվ է համաներման հարցում: Համաներման նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Դրական արտահայտվելով համաներման գաղափարի մասին, որը թույլ կտա ազատ արձակել փոքր զանցանքների համար դատապարտված քաղաքացիներին եւ անձանց, որոնք դատավորների անմեղ զոհերն են դարձել, պատգամավորն ընդգծեց, որ նա հարցեր ունի «Սասնա ծռերի» անդամների համաներման հետ կապված:
«Երեք ոստիկան է մահացել, բազմաթիվ մարիդկ տուժել են, բազմաթիվ պատանդներ են եղել, այդ թվում բժիշկներ», - հիշեցրեց պատգամավորը:
«Ընդհանրապես հասկանալի չէ՝ կառավարությունը սկզբունքներ ունի՞: Երբ ես առաջարկում էի ավելի շատ վարորդների համաներել, ինձ ասում էին, որ չի կարելի համաներել նրանց, ովքեր չեն ենթարկվել ոստիկանների պահանջներին: Իսկ «Սասնա ծռերի» գործողությունները դուք լիովին թույլատրելի եք համարում: Այդ ի՞նչ մոտեցում է, երբ համաներումը կոնկրետ մարդկանց վրա է տարածվում: Վաղը դուք համաներումը ձեր հարազատների նկատմամբ եք կիրառելու՞: Այո, անցյալում եղել են նման դեպքեր, բայց չի կարելի դրանք կրկնել: Սա տարօրինակ ուղերձ է հասարակությանը: Ստացվում է, որ իշխանափոխության հասնելու համար ամեն ինչ թույլատրված է: Մտածեք այդ մասին, որ դա բումերանգի պես կվերադառնա ձեզ», - զգուշացրեց պատգամավորը:
Հայկ Բաբախանյանը հարց հնչեցրեց, թե ինչու համաներումն այդ դեպքում չի տարածվում Երեւանում չեզոքացված հանցավոր խմբի վրա (այսպես կոչված «Նորք Մարաշ» խումբ):
«Նրանք ընդհանրապես ոչինչ չեն արել: Ավելին՝ նրանք մեղադրվում են նրանում, ինչը որ հետագայում դուք արեցիք եւ այն, որ դուք ներում եք «Սասնա ծռերին»,-նկատեց պատգամավորը: Քանի որ ժամանակն ավարտվեց, Բաբուխանյանը խոստացավ հետո մամուլում խոսել այդ մասին:
«Նորք Մարաշ» խմբի ազատման հարցում գործընկերոջը աջակցեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Խնդիր կա: Ես համամիտ եմ Հայկ Բաբուխանյանի հետ: Եթե մենք ազատում ենք նրանց, ովքեր մեղադրվում են ավելի լուրջ հանցագործության մեջ, համաներումը պետք է տարածվի նաեւ նրանց վրա, ովքեր ավելի թեթեւ հանցանքներում են մեղադրվում», - ասաց Մարուքյանը:




























