Հայաստանի արդարադատութան նախարարի պաշտոնակատարը կողմ է ցմահ ազատազրկվածների գործերի վերանայմանը: Զեյնալյանն իր կարծիքը հայտնեց նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ համաներման օրինագծի քննարկման ժամանակ:

«Մենք կողջունենք, եթե գործերը վերանայվեն: Կարծում եմ փաստաբաններ կլինեն, որոնք բողոքները գրագետ կձեւակերպեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Ավելի վաղ քննարկման ընթացքում պատգամավորը նշել էր, որ 93 ցմահ ազատազրկման դատապարտվածներից 14-ը բանակում անառողջ հարաբերությունների զոհերն են: «Այս գործերը պետք է վերանայվեն: Հատկապես այն գործերը, որոնցով դատավճիռներ են կայացվել՝ մեկ մարդու ցուցմունքով»,- հայտարարել էր Զոհրաբյանը: