Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից նախօրեին հեռացած պատգամավոր Հայկ Կոնջորյանն իրենց թիմից է։
«Հայկ Կոնջորյանը փաստացի միշտ էլ մեզ միացած է եղել»,– այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 31–ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Լրագրողների հետ զրույցում Կոնջորյանը պարզաբանել է, որ դա անում է, քանի որ կուսակցությունը գործում է ընդդիմադիր դաշտում, իսկ ինքը հավատում եւ միշտ հավատացել է Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար, չի կարող ընդդիմադիր լինել մի բանի, որին հավատում է։




























