Նիդերլանդներում GroenLinks, D66 եւ SP կուսակցությունների անդամները մտադիր են Ամստերդամի կենտրոնից Կարմիր լապտերների թաղամասը տեղափոխելու առաջարկով հանդես գալ, գրում է Parool-ը:
Կարմիր լապտերների թաղամասը պատմական է համարվում, բայց դրա ապագա ճակատագիրը քննարկվում է: Զբոսաշրջիկների աճող հոսքի պատճառով եւ բնակիչներին եւ մարմնավաճառներին բազմաթիվ անհարմարություններ են պատճառվում: Զբոսաշրջիկները զննում են կանանց, գոռում են, լուսանկարում, բայց չեն դիմում նրանց ծառայություններից օգտվելու համար, ինչը նվազեցնում է ինտիմ ծառայությունների բիզնեսի աշխատակցուհիների եկամուտը:
Կուսակցությունների անդամները կարծում են, որ եթե քաղաքի պատմական կենտրոնի սահմաններից դուրս մարմնավաճառության նոր լիցենզիաներ տրվեն, կանայք կկարողանան օրինական հիմքով եւ անվտանգ այնտեղ աշխատել՝ առանց զբոսաշրջիկների հետ բախվելու:


























