Արմավիրի մարզում նոյեմբերի 21-ին, ժամը 16։40-ի սահմաններում Գեղակերտ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Հմայակ Վ.-ն Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi մակնիշի 71 FC 700 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 51-ամյա Հովհաննես Գ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վրաերթից հետո Հմայակ Վ.-ն բախվել է ճամփեզրին կայանված 29-ամյա Կարեն Բ.-ին պատկանող «ՎԱԶ 21011» մակնիշի 63 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենային։






























