Հաագայի եկեղեցին  96 օր շարունակ ժամերգություն է կատարել՝ հաջակցություն Թամրազյան ընտանիքի, որն ունի 21, 19 եւ 15 տարեկան երեք երեխա։ 450 քահանա կամավորական սպասարկություն է կատարել 13 շաբաթ շարունակ։

Ինչպես նշել է եկեղեցու ներկայացուցիչ Թեո Հեթեման Huffington Post-ի հետ զրույցում, նրանք շատ ուրախ են, որ մյուս կազմակերպությունների հետ միասին օգնել են նրանց մնալ Նիդեռլանդներում։ Նրա խոսքով՝ նրանք հույս ունեն, որ իշխանությունների նոր քաղաքականությունը կհանգեցնի ավելի մարդասիրական վերաբերմունքի փախստականների հանդեպ։

Թամրազյան ընտանիքը Նիդեռլանդներում ապրել է ինը տարի։ Եկեղեցու ներկայացուցիչների խոսքով՝ նրանք վախեցել են վերադառնալ Հայաստան, քանի որ դա սպառնալիք է ներկայացնում ընտանիքի հոր՝ Սասուն Թամրազյանի համար, նրա ակտիվ գործունեության պատճառով։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Նիդեռլանդների կոալիցիոն կառավարությունը պայմանավորվել է կեցության իրավունք տալ փախստականների 630 երեխաներին։