Լոնդոնի թանգարանը մտադիր է ձեռք բերել «փչովի» Թրամփին՝ 6 մետրանոց օդապարիկը, որը նաեւ անվանում են «փոքրիկ Թրամփ»: Այն ստեղծել էին Լոնդոնում ցուցարարները, որոնք բողոքում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Բացի այդ, թանգարանը մտադիր է ձեռք բերել նաեւ «փչովի» Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանին: Թանգարանում նշել են, որ մոտ ժամանակներս կապ կհաստատեն դրանց ստեղծողների հետ:

Այս շաբաթ ակտիվիստները մտադիր են կրկին օդ բարձրացնել «փչովի» Թրամփին՝ Մեծ Բրիտանիա նրա այցի ընթացքում:

ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է: Նա ժամանման պես քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանին՝ րան «անհուսալի անհաջողակ» անվանելով:   

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Թրամփի տեսքով այդ օդապարիկը կհայտնվի Դուբլինի երկնքում: