Աթենքում երկրի անկախության հռչակումից հետո ավարտվել է առաջին մզկիթի կառուցումը, ուրբաթ Հունաստանի կրթության եւ կրոնի հարցերով նախարար Կոստաս Գավրօղլուն այցելել է այդտեղ աշխատանքների ընթացքին տեղեկանալու համար, հայտնել է Կրթության նախարարությունը:
«Դա չափազանց կարեւոր օր է մեր երկրի համար, երբ բազմաթիվ հակասություններից եւ խոչընդոտներից հետո մեզ հաջողվեց կառուցել մզկիթը մեր քաղաքացիների՝ մահմեդականների համար, որոնք եկել են Հունաստան որպես միգրանտներ կամ փախստականներ, կամ, պարզապես, զբոսաշրջիկներ»,-ասել է Գավրօղլուն:
Հարցին, թե երբ տեղի կունենա առաջին աղոթքը մզկիթում, Գավրօղլուն պատասխանել է, որ դա կլինի սեպտեմբերին՝ չնայած նա չի բացառել, որ հավանական է նաեւ օգոստոսի 16-ին:
Գավրօղլուի գնահատմամբ, երկրում մահմեդականների թիվը 150-200 հազար է՝ ներառյալ «հունական քաղաքացիները, միգրանտները, փախստականները եւ զբոսաշրջության կամ գործնական նպատակով Հունաստանի այցելուները»:
Մզկիթի կառավարման խորհրդի անդամ Ասեր Հայդերը հայտնել է ՌԻԱ Նովոստի-ին, որ միաժամանակ դրանում կարող է աղոթել 369 մարդ:




























