ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 27-ին հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց իր կարեւոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընացքում գործընկերներն ընդգծեցին երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարեւորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը եւ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ առանձնացվեցին, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի եւ ստեղծագործ կրթության ոլորտները: