Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հղում կատարեց ԱԳՆ խոսնակի մեկնաբանությանը, ապա հավելեց, որ վարչապետը բազմաթիվ հրավերներ է ստանում, սակայն ոչ միշտ եւ ոչ բոլոր հրավերն է ընդունում։

Ավելի վաղ համաժողովի կայքէջը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը կլինի համաժողովի կարեւոր հյուրերից։