Արցախի Պաշտպանության բանակի ռեժիմը, կորոնավիրուսի տարածման հետ կապված, խստացվել է։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով՝ բանակի ղեկավարության հետ մշտական կապ է ապահովված։
«Ընդհանրապես բանակում անցկացվում են տարածքների ախտահանման միջոցառումներ եւ զինծառայողների բժշկական զննություն»,- նշել է նա։





























