Երեւանում մայիսի 3-ի երեկոյան Լենինգրադյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի գլխավոր մենեջերը ոստիկանության Մաշտոցի բաժնում հայտարարություն է տվել, որ ապրիլ ամսվա ընթացքում իրենց հավաքարարը՝ 51-ամյա Ռուզաննա Խ.-ն, ռեստորանից գողացել է 354.000 դրամի սննդամթերք, իսկ ապրիլի վերջերին՝ հաճախորդներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել է 400 ԱՄՆ դոլար եւ 20.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Ռուզաննա Խ.-ն ռեստորանային համալիրից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:





























