Ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ, 30-ամյա Մհեր Գ.-ն մարտին ինտերնետային կայքերից մեկում 500 ԱՄՆ դոլարով արծիվ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված քննությամբ պարզվել է, որ Մհեր Գ.-ն մարտի սկզբին Բերդ քաղաքին հարակից «Ջաբուռի քար» հանդամասում որսացել է «Կարմիր գրքում» հաշվառված գառնանգղ թռչուն՝ պետությանը պատճառելով 250 հազար դրամի նյութական վնաս:
Գառնանգղը հայտնաբերվել եւ հանձնվել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությանը:
Կատարվում է հետաքննություն:





























