Արագածոտնի մարզում մայիսի 4-ին՝ ժամը 18.00-ից 19.20-ի սահմաններում  տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են 21 գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնաս են կրել, մասնավորապես, Ագարակ, Աղձք, Օրգով, Ուջան, Մաստարա, Կարմրաշեն, Ակունք, Շղարշիկ, Եղնիկ, Իռինդ, Կաթնաղբյուր, Վերին Սասնաշեն, Մեծաձոր, Օթեւան,  Լեռնարոտ,  Ագարակավան, Ավան, Ոսկեվազ, Ոսկեվան, Կոշ եւ Փարպի գյուղերը:

Կարկտահարված տարածքները` բացառությամբ Ագարակ, Աղձք եւ Փարպի գյուղերի, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: