Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն մայիսի 4-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 18 շենքի 68-րդ բնակարանում առկա է հեղուկ գազի արտահոսք. բնակիչը չի պատասխանում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները) եւ փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հարեւան պատշգամբից մուտք են գործել բնակարան (բնակիչը տանը չի գտնվել) եւ փակել գազի բալոնի փականը: