Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 60-ամյա Վասիլ Հարությունյանը  մայիսի 3-ին տնից դուրս է եկել  եւ չի վերադարձել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների ենթադրվում է, որ Վ.Հարությունյանն ընկել է գյուղի հարակից կիրճը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների կողմից Կուրթան գյուղի հարակից կիրճում` Ձորագետ գետի ափին, հայտնաբերվել է Վ. Հարությունյանի դին. դիակը դուրս է բերվել եւ հանձնվել իրավապահ մարմիններին: