Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 4 -ի երեկոյան եղել է Արագածոտնի մարզում:

Գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերգո Կարապետյանը տեղում ծանոթացել է մարզի որոշ տարածքներում տեղացած կարկուտի հետեւանքով առաջացած իրավիճակին, շրջել Ուջան, Ագարակ, Ոսկեվազ, Կոշ գյուղերում, եղել ռադիոլոկացիոն կենտրոնում: Ներկայում հաշվարկվում է մայիսի 4-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասի չափը:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ Արագածոտնի մարզում մայիսի 4-ին՝ ժամը 18.00-ից 19.20-ի սահմաններում  տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են 21 գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ վնաս են կրել, մասնավորապես, Ագարակ, Աղձք, Օրգով, Ուջան, Մաստարա, Կարմրաշեն, Ակունք, Շղարշիկ, Եղնիկ, Իռինդ, Կաթնաղբյուր, Վերին Սասնաշեն, Մեծաձոր, Օթեւան,  Լեռնարոտ,  Ագարակավան, Ավան, Ոսկեվազ, Ոսկեվան, Կոշ եւ Փարպի գյուղերը: