Հայաստանում մայիսի 3-4-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 22 դեպքից՝ 15-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ կողոպուտի 1 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 3 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 7 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























