Ալավերդիում այսօր` մայիսի 6-ի գիշերը հրդեհ է բռնկվել Զ.Անդրանիկի փողոցի թիվ 193 շենքի բակում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.41-ին, մարվել` 05.19-ին:

Ամբողջությամբ այրվել է Կ.Աբգարյանին պատկանող «Պոռշե» մակնիշի 880 ՍՍԼ համարանիշի ավտոմեքենան: