Այս պահին Երեւանի քաղաքապետարանին հարակից Կոմայգու խաչմերուկի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում Վերնիսաժի փակման դեմ:
Արդեն մոտ երեք շաբաթ է` ինչ Վերնիսաժը փակ է, եւ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որպեսզի մարդիկ ավելի հարմարավետ պայմաններում առեւտուր անեն:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, մտավախություն ունեն, որ Վերնիսաժի տեղում հերթական սրճարանն է կառուցվելու; Ցուցարարները հիմնականում տարեցներ են:
«Երեք շաբաթ է չենք կարողանում առեւտոր անել, զրկված են օրվա հացից»,- նշել են նրանք:
Ի դեպ, մոտ մեկ տասնյակ ոստիկաններ են հավաքվել, որոնք թույլ չեն տալիս, որ ցուցարարներն անցնեն քաղաքապետարանի դիմաց:
Քաղաքապետարանից էլ հայտնել են, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը տեղում չէ:




























