Պարզվել է այն անձի ինքնությունը, ով հունվարի 16-ի գիշերը հրկիզել էր Սարչապետ գյուղի բնակիչ, 40-ամյա Վիկտոր Ա.-ի տնամերձ հողամասում գտնվող խոտի դեզը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 4-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Ռուսլան Հ.-ն:

Նա հունվարի 31-ին հրկիզել է մեկ այլ համագյուղացու տնամերձ հողամասում գտնվող խոտի դեզը:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: